Պետք չէ չարաշահել իշխանության քննադատությունը: Այս մասին մարտի 13-ին հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Հայաստանի վետերանների միության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նա ասել է, որ յուրաքանչյուրի դերը շատ կարեւոր է:

«Ես հարգում եմ մեր նախկին գործընկերներին եւ պետք չէ չարաշահել արտահայտվելիս, հատկապես այս կարեւորագույն՝ նախընտրական ժամանակաշրջանում»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը: