Հայաստանի շատ քաղաքների ու գյուղերի բնակիչներ ասես վախեցած էին նախընտրական քարոզչության առաջին 7 օրերին ու պատշաճ հետաքրքրություն չեն դրսեւորել Կոմկուսի ծրագրերի ու գաղափարների նկատմամբ։ Այս մասին News.am–ի թղթակցին մարտի 13-ին Կոմկուսի ընդլայնված նիստի շրջանակում ասել է պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանը։
Նրա խոսքով վերջին շաբաթում Կոմկուսի ներկայացուցիները այցելել են Հայաստանի մի շարք գյուղեր ու քաղաքներ, որտեղ հանդիպել են բնակիչների հետ ու նրանց ներկայացրել իրենց ծրագիրը։ Սակայն հատուկ հետաքրքրություն ու ոգեւորություն մարդկանց կողմից չի եղել՝ ժողովուրդը, կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, ասես վախեցած էր։ Սակայն նրանք, ովքեր գալիս էին կոմունիստների հետ հանդիպումների, ուշադիր լսում էին նրանց առաջարկներն այն մասին, թե ինչպես կարելի է ժամանակակից ու ապագայի աշխարհ բերել այն լավագույնը, որը եղել է անցյալում՝ անվճար կրթություն բոլորի համար, անվճար առողջապահություն, անվճար բնակարաններ երիտասարդների համար եւ այլն։
«ՀԻմնականում դեպի մեզ են ձգտում նրանք, ում համար ճանապարհ է եղել Խորհրդային Հայաստանը, ովքեր ստեղծել ու կառուցել են այն իրենց աշխատանքով»,,- ասել է Սաֆարյանը;
Նրա կարծիքով, այն լավագույնը, որը եղել է սոցիալիստական կարգերի ժամանակ, դժվար չէ վերականգնել Հայաստանում՝ եթե երկրի տնտեսությունը ճիշտ կազմակերպվի, հնարավոր կլինի միջոցներ գտնել եւ անվճար կրթության, եւ անվճար բժշկության համար։
«Մեր ծրագիրը ուղղված է նրան, որ տարեկան 7-8 տոկոս տնտեսական աճ ապահովվի։ Մենք կկարողանանք ապահովել դա արդյունաբերության զարգացման ու ներքին կոոպերացիոն կապերի օգնությամբ, նաեւ մեզ կօգնեն ցածր տոկոսադրույքներով միջկառավարական վարկերը»,- նշել է Սաֆարյանը։
Այսօր Կոմկուսի ներկայացուցիչները հավաքվել են Երեւանում, որպեսզի քննարկեն նախընտրական քարոզչության առաջին շաբաթը ու որոշեն հետագա ծրագրերը՝ թե որ քաղաքնեն են այցելելու, որ հաղորդումերին են մասնակցելու, ինչպես են ավելի արդյունավետ տարածելու իրենց կուսակցության գաղափարները։
.jpg)




























