Բաթումիում անկարգությունների օրը 75 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Ազգային պաշտպանի ներկայացուցիչ Ցիալա Կատամաձեն, հաղորդում է «Новости- Грузия»–ն։

«Մենք տեղեկություն ունենք, որ ակցիայի օրը 75 մարդ է ձերբակալվել։ Մենք հանդիպել ենք 30 կալանավորվածների ու խոսել նրանց հետ։ Հարցրել ենք, թե ինչպիսի հանգամանքներում են նրանց ձերբակալել։ Պատրաստվում ենք հանդիպել բոլոր 75 ձերբակալվածների հետ։ Ձերբակալվածների մի մասը հայտարարում է, որ Բաթումիում չի բնակվում», —հայտնել է Կատամաձեն։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ–ն հայտնել է, որ մարտի 11-12–ը ակցիաների ժամանակ իրավապահները 40 մարդու են ձերբակալել։

Մարտի 11–ին սկսված եւ մոտ 12 ժամ շարունակված ակցիայի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել պարեկային ոստիկանության կողմից ձերբակալված 6 քաղաքացիներին։