ՕՊԵԿ-ը 2017-ին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը բարելավել է օրական 0,5 մլն բարելով՝ փետրվարյան օրական մինչեւ 96,31 մլն բարել կանխատեսման համեմատությամբ: Այս մասին նշված է կազմակերպության մարտի զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2017-ին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը եւս բարելավվել է՝ օրական մոտ 70 հազար բարելով, օրական մինչեւ 1,26 մլն բարել:
2017-ին ՕՊԵԿ-ի նավթի պահանջարկը 2016-ի համեմատությամբ կաճի օրական մոտ 0,7 մլն բարելով՝ օրական մինչեւ 32,4 մլն բարել, նշված է զեկույցում:
2017 թվականին ՕՊԵԿ-ի կազմի մեջ չմտնող երկրներում նավթի եւ խտանյութի արդյունահանումը կավելանա օրական 0,4 մլն բարելով: Այս ցուցանիշի կանխատեսումը՝ օրական 0,31 մլն բարելով աճել է փետրվարի ցուցանիշի համեմատությամբ: Կանխատեսման մեծացման գլխավոր պատճառը ԱՄՆ-ում Կանադայում նավթի արդյունահանման բարելավված գնահատականն է:



























