Իսրայելի Պորատ քաղաքի հրավառության նյութեր արտադրող գործարանում պայթյուն է որոտացել, հայտնում է The Jerusalem Post-ը:

Պատահարի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 4 մարդ վիրավորվել: Ձեռնարկության շենքում հրդեհ է բռնկվել, որի մարմանը մասնակցում է փրկարարների 30 հաշվարկ: Պատահարի պատճառների մասին չի հաղորդվում: