Առնվազն 1 մարդ է զոհվել, եւս 29–ը վիրավորվել են 30 ավտոմեքենայի մասնակցությամբ Կանադայում խոշոր ավտովթարի ժամանակ, հաղորդում է CTV News հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Քինգսթոն քաղաքում՝ Կանադայի Օնտարիո նահանգի հարավում։ Բեռնատարներից մեկը տեղափոխելիս է եղել անհայտ վտանգավոր նյութ, վթարի հետեւանքով այն թափվել է։ Նշվում է, որ տվյալ նյութը շատ ագրեսիվ է, երբ հայտնվում է մաշկի վրա, թոքերին կամ աչքերին։
Վթարի հետեւանքով մահացել է բեռնատարներից մեկի վարորդը։ 29 մարդ դիմել է քաղաքային հիվանդանոց, նրանցից 3–ը վարակազերծման են ենթարկվել։ Հիվանդանոցում հատուկ բաժանմունք են բացել եւ «նարնջագույն գաղտնագիր» է հայտարարվել, ինչը նշանակում է «արտաքին աղետ»։
Մասնագետները սահմանափակել են նյութի թափված վայրը, տարհանման անհրաժեշտություն չկա։




























