Ով սեփականաշնորհում է գործարանները ՝ նա էլ պետք է աշխատացնի դրանք։ Այս մասին Երեւանի Նուբարաշեն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրանց, ովքեր սեփականաշնորհում են պետական օբյեկտները, պետությունը հիմա պարտավորեցնում է ներկայացնել դրանց կառավարման ծրագիր։ «Եթե ինքդ չես կարողանոմ, վաճառիր նրան, ով կկարողանա»,- ասել է վարչապետը։

ՏԵղական արտադրողներին պետությունը կօգնի, բայց այնպես, որ սպառողները չտուժեն։ «Իհարկե կարելի է ասել՝ վաղվանից փակում ենք սահմանները ու բոլորը պետք է միայն տեղական արտադրանք գնեն։ Բայց ի՞նչ կարժենան դա։ Կկարողանանք արդյո՞ք մենք, կամ պետք է արդյո՞ք մեզ ամեն ինչ արտադրելը։ Մյուս կողմից էլ մենք պատրաստ ենք աջակցել տեղական արտադրողին ու անհրաժեշտության դեպքում սուբսիդավորել նրան, որպեսզի մեր արտադրությունը ոտքի կանգնի։ Իսկ հետո պետք է արդեն ինքնուրույն աշխատել»,- նկատել է վարչապետը։