Ձախակողմյան ինքնավարների հունական ընդհատակյա «Կրակի կոնսպիրացիա» կազմակերպությունն իր վրա է վերցրել Բեռլինում Գերմանիայի ֆինանսների նախարարություն պայթուցիկ-ծանրոց ուղարկելու պատասխանատվությունը։ Այս մասին խմբավորման ներկայացուցիչները հայտնել են համացանցում, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
Ձախակողմյանները նաեւ համերաշխություն են հայտնել հունական բանտերում գտնվող կազմակերպության անդամների հետ։
Հույների հայտարարության՝ ճշմարիտ լինելու մասին ոստիկանությունից մեկնաբնություններ դեռեւս չեն ստացվել։ Նշվում է, որ Աթենքում Բեռլինից տեղեկության են սպասում՝ պայթուցիկի կառուցվածքի վերաբերյալ։ Ներկայումս նաեւ ստուգվում է, թե որտեղից է կոնկրետ ուղարկվել փաթեթը։
Հիշեցնենք, որ պայթուցիկ նյութով ծանրոցը երեկ առավոտյան հայտնաբերել են Բեռլինում գտնվող Գերմանիայի ֆինանսների նախարարության փոստային բաժի աշխատակիցները։




























