Չնայած օդաչուների գործադուլներին ու մի շարք այլ խնդիրների՝ գերմանական Lufthansa ավիաընկերությունը 2016-ին սահմանել է նոր ռեկորդ, հայտնում է DW-ը։
Անցած տարվա արդյունքներով կոնցերնի շահույթը կազմել է 1․78 մլրդ եվրո, ինչը 4․6 տոկոսով շատ է, քան դրանից մեկ տարի առաջ, հայտնել է ավիափոխադրողը։ 2016-ին կոնցեռնի շրջանառությունը աճել է 1․2 տոկոսով՝ հասնելով մինչեւ 31 ․7 մլրդ եվրոյի։ «Վերջապես մենք նորից գրոհի ենք անցել»,- ասել է ընկերության նախագահ Կարսթեն Շպորը։
Նրա խոսքով շահույթը աճել է նախեւառաջ «ծախսերի հաջող կրճատման» հաշվին։ Ընդ որում տարվա արդյունքների վրա բացասաբար են ազդել տոմսերի գների նվազումն ու կերոսինի թանկացումը։ Բացի դրանից ընկերությունը 100 մլն եվրոյի վնաս է կրել օդաչուների նոյեմբերյան գործադուլի հետեւանքով։



























