Ֆրանսիայի իրավապահ մարմիններին հետաքրքրել է Հանրապետականների կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի թանկարժեք հագուստը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Le Parisien-ը:
Հետաքննությունն ընդլայնել է նախընտրական արշավի մասնակցի դեմ գործը՝ ավելացնելով «ազդեցությամբ առեւտրի» մասին կետը:
Ըստ Le Journal du Dimanche պարբերականի՝ 2012 թվականից անհայտ «հարուստ ընկերը» Ֆիյոնին վճարել է հագուստ գնելու համար՝ ընդհանուր առմամբ 48.5 հազար եվրո ծախսելով: Ընդ որում, 35 հազար եվրոն կանխիկ է վճարվել:
Ֆիյոնը մեկնաբանել է դատախազության գործողությունները՝ հայտարարելով, որ գործնական կոստյումներ նվեր ստանալն անօրինական չէ:




























