Մարտի 16-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սեւան քաղաքի Շինարարների փողոցից բերման են ենթարկել 60-ամյա Վարուժան Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա գրպանից հայտաբերվել է կաթուցիչ, որի մեջ առկա էր դեղնականաչավուն զանգված:
Վարուժան Հ.-ն հայտարարել է, որ այն «մարիխուանա» թմրամիջոց է, որը ձեռք է բերել 2016 թ. աշնանը Չկալովկա գյուղի դաշտամիջյան հատվածից՝ ծխելու միջոցով գործածելու համար:
Կատարվում է հետաքննություն:




























