248 օտարերկրացի է ձերբակալվել վերջին երկու շաբաթվա ընթացքում՝  ԱՄՆ Փենսիլվանիա, Արեւմտյան Վիրջինիա եւ Դելավեր նահանգներում՝ ԱՄՆ Իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության (ICE) գործողությունների ընթացքում։ Գործողություններն ուղղված էին ընդդեմ փախստականների, հանցագործների եւ իմիգրացիոն օրենսդրության այլ օրինանախախտների դեմ, հաղորդում է Slavicsac-ը։

Ձերբակալվածներից մեկը Լիտվայի 52-ամյա քաղաքացի է, ով երեք անգամ դատապարտվել է  ոչ ոթափ վիճակում ավտոմեքենա վարելու պատճառով։ Ֆիլադելֆիայի ոստիկանական բաժինը չորրորդ անգամ ձերբակալել է նրան 2017-ի փետրվարի 23-ին։ Հենց նույն օրը նա ազատ էարձակվել՝ չնայած նրա ձերբակալման վերաբերյալ ICE-ի հարցմանը։ Այժմ նա գտնվում է Յորք շրջանի բանտում՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի եւ սպասում իմիգրացիոն դատարանի որոշմանը։ 

«Այդ շրջանային գործողությունները կարող են հանգեցնել ոչ միայն այն անձանց ձերբակալությունների, որոնց դեմ նրանք նախապես ծրագրվում էին։ Նրանցից շատերը հանցագործեր են, որոնք ապօրինի Միացյալ Նահանգներ են եկել, ինչն էլ դաշնային օրենքների խախտում է համարվում։ Դրա վառ օրինակն է ձերբակալված ապօրինի ներգաղթյալը, ով երկու անգամ արտաքսվել է ԱՄՆ-ից եւ դատապարտվել անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների համար»,-ասել է Ֆիլադելֆիայում ոստիկանության ներկայացուցիչ Ջենիֆեր Ռիթչին։

Ձերբակալվածներից մեկը ՀՀ քաղաքացի է, որի ինքնությունը չի հաղորդվում: 

Նեւադայում ICE գործողության ընթացքում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել։