Արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացնում Գերագույն դատարանին Ռուսաստանում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն արգելելու մասին։ Հայցը ներկայացվել է ստուգումների արդյունքներով, որոնք բացահայտել են հակածայրահեղական օրենսդրության խախտումներ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Գերագույն դատարանից հայտնել են, որ հայցի քննման ժամկետը դեռ չի նշանակվել։
«Եհովայի վկաները» կազմակերպության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց դատարանից ծանուցում չեն ստացել ու նշել, որ եթե տվյալ միջնորդությունը բավարարվի՝ դա «աղետալի հետեւանքներ կունենա Ռուսաստանում դավանանքի ազատության համար»։ Նրանց կայքում նշված է , որ այդ որոշումը կանդրադառնա կազմակերպության 400 գրանցված բաժանմունքների ու ավելի քան 175 հազար հետեւորդների վրա։




























