Թաթարստանի բանկերի ավելի քան 400 ավանդատուներ ու կիսակառույց բնակելի համալիրների փայատերեր, որոնց արտոնագրերը չեղարկվել են ,հանրահավաք են անցկացրել Կազանում, գրում է ՏԱՍՍ-ը։

Հանրահավաքը մոտ մեկ ժամ է տեւել։ Մասնակիցների շարքերում կային իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, ֆիզիկական անձինք, հաճախորդներ։ Խնդրահարույց բանկերի ավանդատուները պահանջում են վերադարձնել իրենց գումարները։

Հանրահավաքին մասնակցում էին նաեւ բնակելի համալիրների փայատերեր, որոնք պահանջում են, որ իրենց տների շինարարությունը ավարտին հասցվի։