Ռոսկոսմոսի գործադիր տնօրեն Վլադիմիր Եվդոկիմովին, որին կասկածում են  խոշոր չափերի խաբեության մեջ, գտել են մահացած Մոսկվայի քննչական մեկուսարանում։ Քննիչները նրա մարմնի վրա սրտի մասում դանակի երկու հարվածի հետքեր են գտել, հայտնում է Ինտերֆաքսը։

Նախնական տվյալներով խոսքը ինքնասպանության մասին է։ Սկսվել է ծառայողական ստուգում, որի արդյունքները կուղարկվեն քննչական մարմիններ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

«Ռոսկոսմոսի» գործադիր տնօրեն Վլադիմիր Եվդոկիմովը կալանավորվել էր դեկտեմբերի սկզբին։ Նրան մեղադրում էին «ՄԻԳ օդանավաշինության կորպորացիա» ԲԲԸ-ի հետ կապված 200 մլն ռուբլու խաբեության մեջ։