Պերուի Վիրու գավառն ամբողջությամբ մեկուսացվել է կամրջի փլուզման հետեւանքով: Պատճառը գետի հեղեղումն է, հաղորդում է La Republica-ն:

Նահանգի ղեկավար Նեյ Գամես Էսպինոսան երկրի կառավարությունից օգնություն է խնդրել` քաղաքացիներին տարհանելու հարցում:

 «Կամուրջը փլուզվել է, ինձ ուղղաթիռներ են անհրաժետ` մարդկանց փրկելու համար », —հայտարարել է նա:

Ջրհեղեղից տուժած շրջանում 2241 մարդ է գտնվում: