Սիսիան-«Զանգեր» ճանապարհին այսօր` մարտի 19-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Սիսիանի հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: Հիվանդանոց տեղափոխվածները ունեն մարմնական տարբեր վնասվածքներ, նրանք կտեղափոխվեն Երեւան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Սիսիան-«Զանգեր» ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով երկու քաղաքացի մահացել է, երեք` տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ shamshyan.com-ի` մեքենայից հայտնաբերվել է 57-ամյա Արեւիկ Թովմասյանի, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչ, 32-ամյա Վարդթիթեր Գրիգորյանի անվամբ անձնագրեր եւ Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Մախսիյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:




























