Թուրքական Daily Sabah պարբերականը պատմել է «իրական» Ջեք Ճնճղուկի» մասին՝ «Կարիբյան ծովի կղզիներ»-ից։ Պարբերականը չի բացառում, որ կինեմատոգրաֆների համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել կապիտան Ջեք Ուորդը՝ հայտնի որպես «Ջեք Ճնճղուկ»։
Նա ծնվել է Անգլիայում 1553-ին։ Ծովայինի մանկության ու երիտասարդության մասին քիչ բան է հայտնի, բայց նրա կյանքի մասին երգեր ու զրույցներ են հնարել։
Ուորդը լեգենդար ծովահեն է դարձել։ Հետագայում նա իսլամ է ընդունել, իսկ կյանքի վերջին տարիներին՝ ծառայել Օսմանյան կայսրությանը։ Նա մահացել է Թունիսում։



























