Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 18-ին, ժամը 11-ին, Շահումյան գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 42-ամյա Գեղամ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  նա 2017թ. փետրվարի 8-ից ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության ՆԳՆ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 134-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ/:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին եւ Արարատի մարզի դատախազությանը: