Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցությունը հրաժարվում է Գերմանիայում ելույթներից` երկրի սահմանադրությունում փոփոխություններ սահմանելու հանրաքվեի նախապատրաստության քարոզարշավի շրջանակներում, հաղորդում է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրել է «նացիստների մեթոդներն» օգտագործելու մեջ: Ի պատասխան` Մերկելը նման հայտարարություններն անընդունելի է անվանել: