Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն հերքել է իր հասցեին բոլոր մեղադրանքները` դատախազությունում հարցաքննության ընթացքում, հաղորդում է <<ՏԱՍՍ>>-ը:
Ավելի վաղ Հարավային Կորեայի դատախազությունը սկսել է Պակ Կըն Հեի հարցաքննությունը: Դրա սկսվելուց առաջ նախկին նախագահը ներողություն է խնդրել եւ խոստացել համագործակցել հետաքննության հետ:




























