Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է «Ժառանգության» ներկայացրած հայտարարության տեքստը, ըստ որի՝ Ադրբեջանը մեղադրվում է 1988-1992թթ. հայ բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Խորհրդարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «1988-1992թթ. ԼՂԻՄ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակավայրերում հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կատարած ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու» հայտարարության հեղինակը «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանն է:

Հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե այլընտրանքային նախագիծ ունի, որը նախատեսում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին այդ գործողությունների համար: Ըստ Ալավերդյանի՝ իր գործընկերոջ նախաձեռնությունը չի հակասում «Ժառանգություն» կուսակցության ձգտումներին, եւ պատասրատակամություն է հայտնել այդ հարցում համագործակցել: Համաձայնության դեպքում նրանք կարող են հանդես գալ համատեղ նախագծով: Ալավերդյանի առաջարկն ընդունվել է, իսկ հարցի քննարկումը հետաձգվել 30 օրով: