Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը կմասնակցի նոյեմբերի 17-ին Մոսկվայում «Ռուսաստանի տանսպորտ» չորրորդ միջազգային համընդհանուր տրանսպորտային համագումարի շրջանակներում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության հոբելյանական 30-րդ նիստին:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք կարեւոր հարցեր, ինչպես նաեւ նախատեսվում է տրանսպորտի ոլորտի խոշորագույն ընկերությունների եւ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա քննարկելու Հայաստանում ընթացող տրանսպորտային ծրագրերը:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաեւ նախարար Մ.Վարդանյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Ի.Լեւիտինի եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վ.Յակունինի հետ:





























