Հյուսիսային Կորեայի երկու քաղաքացիներ, որոնց Մալայզիայի ոստիկանությունը կասկածում է հյուսիսկորեական առաջնորդ Կին Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցության մեջ, Կուալա Լումպուրից Պեկին են մեկնել նույն օդանավով, որով փոխադրել են հանգուցյալի մարմինը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը:
Հեռուտաալիքը ցուցադրել է, թե ինչպես են երկու տղամարդիկ դուրս գալիս Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատնից եւ մեքենա նստում: Այս ամբողջ ընթացքում նրանք դիվանագիտական ներկայացուցչության շենքում էին թաքնվում:
Միաժամանակ, Հյուսիսային Կորեայում պահվող Մալայզիայի 9 քաղաքացիները կարողացել են հայրենիք վերադառնալ. նրանք Կուալա Լումպուր կհասնեն ուրբաթ:
Մալայզիայի իշխանությունը որոշել են զիջել Հյուսիսային Կորեային՝ իր քաղաքացիների ազատ արձակման դիմաց վերադարձնելով երկու կասկածյալներին եւ սպանվածի մարմինը:




























