Ընտրությունների շեմին իրականացված սոցիոլոգիական հարցումները վստահության արժանի չեն։ Ըստ հարցումների մեծամասնության արդյունքների՝ «Հայկական վերածնունդ»-ը առաջիկա ընտրություններում ֆավորիտների թվին չի պատկանում, սակայն կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ այն կհայտնվի առաջին եռյակում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մարտի 31-ին ասել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ոչ բոլոր սոցիոլոգիական հարցումներն են բարեխղճորեն անցկացվում։ Որոշ կազմակերպություններ իրականացնում են «ողբալի» հարցումներ եւ ցույց տալիս իրենց ձեռնտու արդյունքը։ Ինչպես նշելէ Բաղդասարյանը՝ նախորդ ընտրությունների շեմին, ինչպես եւ այժմ, իր կուսակցության համար կանխորոշում էին ձայների շատ քիչ քանակ, իսկ ընտրություններից հետո պարզվեց դրանք շատ ավելին են։ Նման արդյունքների Բաղդասարյանը սպասում է նաեւ այս տարի։ Ավելին, նա վստահ է, որ ըստ ստացված ձայների քանակի, իր կուսկացությունը կլինի առաջատարների եռյակում։
Արթուր Բաղդասարյանը նաեւ ամփոփել է իր կուսակցության նախընտրական քարոզարշավը եւ հիշեցրել իր ծրագրի հիմնական տեսությունները։ Բաղդասարյանը հերքել է լուրերն այն մասին, որ իր կուսակցության անդամները ընտրակաշառքներ են բաժանում՝ սուրճի բաժակի տեսքով, սակայն ինչպես եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում, լրագրողների մեծամասնության հարցերին հրաժարվեց պատասխանել։




























