Հայ քաղաքական ավանդական երեք կուսակցություններից՝ ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն, այցելել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսին եւ նրա հետ քննարկել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները:
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է ապրիլի 24-ին կայանալիք կենտրոնական, միջկուսակցական նախաձեռնությունները։
Նշվել է, որ այդ նախաձեռնությունները պետք է ունենան համահայկական ու համալիբանանյան բնույթ։
Հանդիպումն առիթ էր Նորին Սրբության հետ խորհրդակցելու հայությանն ու հայկական պահանջատիրությանը հուզող անմիջական հարցերի շուրջ:


























