Կանադայի Օնտարիո նահանգի առայժմ անհայտ բնակիչը «6-ը 49-ից» ազգային հանրահայտ վիճակախաղում շահել է 5․3 մլն դոլար։ Այս մասին հայտնել են Atlantic Lottery ասոցացիայի ներկայացուցիչները, որը Կանադայում մոտ տասնյակ նման վիճակախաղեր է անցկացնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շահող համարներն են եղել 27,40,41,42,45 ու 46։ Բոնուսային թիվը՝ 20»,- ճշգրտել են կազմակերպիչները։ Բացի դրանից Օնտարիոյի եւս մեկ բնակիչ սփոփիչ մրցանակ է շահել՝ 750 հազար դոլարի չափով։

Կանադայի պատմության մեջ խորոշագույն ջեքփոթը՝ 64 մլն կանադական դոլարի չափով, խաղարկվել է  2015-ի հոկտեմբերին «6-ը 49-ից» վիճակախաղում։ Եւս մի քանի անգամ՝ 2015-2017 թթ․, Կանադայում գրանցվել են  60 մլն դոլարի չափով շահող ջեկփոթներ Lotto Max ազգային վիճակախաղում։ Շահումների գումարը միջինը կազմել է 46 մլն դոլար։