ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրանփը մեկնաբանել է այն հաղորդագրությունը, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է սեղմել նրա ձեռքը, հայտնում է Financial Times-ը:

«Կանցլեր Մերկելի հետ հրաշալի հանդիպում է եղել: Ես նրա ձեռքը մոտ 5 անգամ սեղմել եմ, այնուհետեւ նստել ենք 2 աթոռներին: Եվթադրում եմ, որ թղթակիցն ասել է սեղմեմ նրա ձեռքը, բայց դա արդեն չեմ լսել»,- ասել է Թրամփը:

Մարտի 17-ին Թրամփը Մերկելի ձեռքը չի սեղմել Օվալաձեւ աշխատասենյակում, չնայած լրագրողների եւ լուսանկարիչների խնդրանքներին: Օվալաձեւ աշխատասենյակում 2 առաջնորդների ձեռքսեղմումը ավանդույթ է: Հայտնի չէ՝ դա տեղի է ունեցոլ ամերիկացի առաջնորդի ցանկության բացակայության պատճառով, թե նա չի լսել լրագրողների խնդրանքները:

Այդուհանդերձ Թրամփը եւ Մերկելը ձեռքսեղում են փոխանակել, երբ կանցլերը ժամանել է Սպիտակ տուն, ինչպես նաեւ մամուլի ասուլիսի ավարտին: