Մալայզիան նախկինի պես հույս ունի Ինտերպոլի միջոցով կալանավորել Հյուսիսային Կորեայի չորս քաղաքացիներին, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի մահվանը մասնակցություն ունենալու մեջ։ Այս մասին գրում է The Star պարբերականը՝ մեջբերելով երկրի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համդիին։

Նրա խոսքով՝ Կուալա Լումպուրում «հույս ունեն կասկածյալների որոնման հարցում այդ կազմակերպության փոխգործակցությանը»։ Նա նաեւ նշել է, որ գործը վերահսկողության տակ է վերցրել անձամբ Ինտերպոլի ղեկավար Մեն Հունվեմը։

Հյուսիսային Կորեայի չորս քաղաքացիների վերաբերյալ Ինտերպոլից Կարմիր ծանուցում է տրվել մարտի 16-ին։ Մասնավորապես՝ այն ենթադրում է գտնել տվյալ մարդու գտնվելու վայրն ու կալանավորել, ում անունով տրվել է օրդեր՝ արտահանձնման կամ օրենքին համապատասխան այլ գործողությունների համար։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայր Կիմ Չեն Նամը մահացել է սույն թվականի փետրվարի 13-ին՝ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց ճանապարհին՝ ավտոմեքենայում։ Նշվում է, որ մահվան պատճառըլ VX նյարդայկաթավածահարող նյութն է, որն օդանավակայանում նրա երեսին են լցրել երկու կանայք։