Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը BFMTV-ի եթերում համոզմունք է հայտնել, որ կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին, մեղավոր չեն ճանաչի:
«Դա տեղի չի ունենա, քանի որ իմ կինը չի դատապարտվի»,- հայտարարել է Ֆիյոնը՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, որ եթե ընտրություններում հաղթի, իսկ դատարանը իր կնոջը մեղավոր ճանաչի, քաղաքական գոծիչը հրաժարական կտա՞:
«Եթե ես իմ մեղավորության չնչին կասկած ունենայի, նախագահական ընտրություններում թեկնածու չէի առաջադրվի»,- նշել է Ֆիյոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:



























