Աբխազիան պատրաստ է երկաթուղու բացմանը։ Այս մասին հայտարարել է Աբխազիայի խորհրդարանում հայ պատգամավոր Լեւոն Գալուստյանը՝ «Հայ-աբխազական հարաբերությունների զարգացման հեռանկարները» հեռուստակամուրջի շրջանակներում։

Նա նաեւ հիշեցրել է, որ ինչպես ավելի վաղ հայտարարել են Աբխազիայի իշխանությունները, հանրապետությունը պատրաստ է երկաթուղու բացմանը՝ նախագծում պաշտոնական մասնակցության պայմանով։

«Պատրաստ ենք քննարկել նախագիծը, բայց միայն պայմանով, որպեսզի Աբխազիան ներկայացվի որպես բանակցությունների ինքնուրույն մասնակից, այլ ոչ թե «աբխազական հատված» կամ նմանատիպ ինչ-որ բան», - նշել է Գալուստյանը։