«Յանդեքս. Նովոստի»-ն Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունից մեկ ժամ անց դադարել է աշխատել։ Էջը բացելու փորձի ժամանակ բրաուզերը հայտնում է, որ այն անհասանելի է, հաղորդում է Meduza-ն։
Պետերբուրգյան «Ֆոնտանկա» պարբերականի կայքը եւս դադարել է աշխատել պայթյունից հետո։
Երկուշաբթի օրը Պետերբուրգի մետրոյում տեղի է ունեցել տարբեր տվյալներով մեկից երկու պայթյուն։ Կան զոհեր եւ վիրավորներ։



























