Նախնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետեւանքով 10 մարդ է զոհվել: Դեպքի վայրում է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նահանգապետի մամուլի քարտուղար Անդրեյ Կիբիտովը:

«Նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 10 մարդ է զոհվել, դեպքի վայր է ժամանել Պետերբուրգի նահանգապետը»,- ասել է Կիբիտովը:

Նա նշել է, որ ներկայում կարելի է խոսել 50 տուժածի մասին, որոնցից «երկուսին արդեն վիրահատում են, եւս երկուսին նախապատրաստում են վիրահատության»: