ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռամսյակային աշխատավարձի մի մասը նվիրաբերել է Ազգային պարկերի ծառայությանը (ԱՊԾ), այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը:
Նրա խոսքով՝ նվիրաբերված գումարը 78.333 դոլար է կազմել: «Թրամփը հպարտ է, որ գումար է հատկացրել ԱՊԾ-ին»,- ընդգծել է նա՝ գումարի անդորրագիրը հանձնելով Ներքին գործերի նախարար Ռայան Զինկեին:
ԱՄՆ նախագահի աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է կազմում: ԱՄՆ-ում ՆԳՆ նախարարություննն ուժային կառույց չէ, այն զբաղվում է դաշնային հողերի օգտագործման եւ բնական ռեսուրսների արդյունահանման հարցերով: Ազգային պարկերի ծառայությունը գտնվում է հենց այս նախարարության կազմում:




























