Brexit-ի մասին որոշումը կարող է Մեծ Բրիտանիայի համար ինքնիշխանության կորստի հանգեցնել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը՝ Եվրախորհրդարանում երեքշաբթի ունեցած ելույթի ժամանակ, հողորդում է Ռոյթեր գործակալությունը:
«Հնարավոր է՝ Brexit-ը բրիտանական ինքնիշխանության համար ամենամեծ կորուստն է... Եթե մենք Եվրոպան չդարձնենք համաշխարհային ասպարեզում լիարժեք խաղացող, մենք բոլորս առանձին-առանձին գնդակ կդառնանք մյուս խաղացողների համար»,- հայտարարել է Գերմանիայի նախագահը:
Շթայնմայերը մոլորություն է համարել կարծիքները, թե «ԵՄ-ից դուրս գալու միջոցով հնարավոր է լիակատար վերահսկողություն ունենել սեփական երկրում»: Բրիտանական ազգայնականները, ըստ նրա, «չեն կարող իրականացնել այդ խոստումը»:
Նա ընդգծել է, որ Գերմանիան հետաքրքրված է ԵՄ-ի պահպանմամբ, եւ որպես միության խոշոր երկիր՝ «հատուկ պատասխանատվություն» է կրում այդ հարցում, բայց իրեն հաշիվ է տալիս «իր հնարավորությունների սահմաններում»:




























