ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը կոչ է արել «Գերմանիային ու մյուս եվրոպական գործընկեր- երկրներին իրենց իսկ շահերի համար բարձրացնել պաշտպանական ծախսերի մակարդակը», գրում է գերմանական Frankfurter Allgemeine թերթը։

«Խոսքն ԱՄՆ-ին սիրաշահելու մասին չէ, այլ Եվրոպայի անվտանգության»,- հայտնել է Սթոլթենբերգը։ Նրա խոսքով Եվրոպան շատ ավելի մոտ է ճգնաժամերին, ավելի «մոտ է Ռուաստանին, Սիրիային, Իրաքին»,  քան ԱՄՆ-ն։

Այսպիսով Սթոլթենբերգն «ուժեղացրել է ճնշումը Գերմանիայի կառավարության վրա, որպեսզի այն բարձրացնի պաշտպանական ծախսերը   ՀՆԱ 1․2 տոկոսից մինչեւ պահանջվող 2 տոկոսը։ Այդուհանդերձ, Գերմանիայի պաշտպանության նախարար Զիգմար Գաբրիելի հետ Սթոլթենբերգի վերջին հանդիպման ժամանակ Գաբրիելը Գերմանիայի համար «լրիվ անիրատեսական» է անվանել պաշտպանական ծախսերի գրեթե կրկնակի ավելացումը ։

Սթոլթենբերգը նաեւ հիշեցրել է, որ «Գերմանիան ու մյուս եվրոպական երկրները սառը պատերազմի ժամանակ պաշտպանության համար ծախսում էին ՀՆԱ 2 տոկոսից էլ շատ։ Որոշ երկրներ՝ նույնիսկ 3 տոկոս»

ՆԱՏՕ-ն 2014-ին Ուելսում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացրել առաջիկա տասը տարիների ընթացքում բարձրացնել պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոս։ Բացի դրանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը պահանջում է, որ մինչեւ 2024 թ դաշինքի բոլոր գործընկերները պաշտպանությանը հատկացնեն ՀՆԱ-ի  մինչեւ 2 տոկոսը։