Նոր Զելանդիայի փոստային ծառայությունը՝ KFC արագ սննդի ռեստորանների ցանցի հետ համատեղ, հավի տուն առաքման գովազդային ակցիա է սկսել, հաղորդում է The Guardian-ը։

Փոստը հույս ունի, որ ակցիան կօգնի փոխհատուցել հաճախորդների թվի կտրուկ անկման կորուստները։ Ռեստորանների ցանցն, իր հերթին, առաջարկում է ընդլայնված առաքման ցանց, որը փոստային ծառայությունը չի կարող ամբողջությամբ օգտագործել այն պատճառով, որ նամակներ ուղարկելու ծառայությունն ակտուալ չի դառնում։

Նախագիծը կփորձարկվի Տարուրանգա քաղաքում։