Բելառուսի իշխանությունները չեն բացառում մոտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ստորագրումը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Նախատեսում ենք, որ մոտակա ժամանակներում մեր վերաբերյալ բաց հարցեր չեն մնա», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Բելառուսը հետեւողականորեն կողմ է ԵՏՄ շրջանակներում սերտ ինտեգրմանը եւ հակված է կատարել բոլոր մակարդակներում ձեռք բերված պարտականությունները։
«Ներկա պահին ավարտված է բոլոր փաստաթղթերը վերլուծելու աշխատանքը, որոնք առաջարկած էին ստորագրել 2016-ի դեկտեմբերին։ Նախատեսում ենք, որ մոտ ժամանակներում մեր վերաբերյալ բաց հարցեր չեն մնա», - ասել է նա։



























