Հայաստանում գները կարող են սկսել բարձրանալ, սակայն դա նախընտրական գործընթացների հետ կապելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին ապրիլի 6-ին Կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ի պատասխան ընտրությունների հետ կապված լուրերը մեկնաբանելու լրագրողների խնդրանքի (այն մասին, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները ցանկանում են հետ ստանալ բաժանած ընտրակաշառքները):

Ի պատասխան շաքարավազի թանկացման վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ առանձին ապրանքների գներին հետեւելու տվյալներ ու լիազորություններ չունի, բայց մակրոտնտեսական գնահատական կարող է տալ։ Վերջին տարում Հայաստանում ցածր ինֆլյացիայի մթնոլորտ է ձեւավորվել, բայց տնտեսության համար այն միանշանակ շահույթների չի հանգեցնում, քանի որ նվազեցնում է ներդրումների պոտենցիալ վերադարձը, նշանակում է՝ արգելակում է դրանք։

Արամյանը հիշեցրել է, որ տնտեսության դանդաղ աճի դեմ պայքարելու համար 2015-2016-ին կիրառվել է խթանող գումարավարկային եւ հարկային-բյուջետային քաղաքականությունը։ Այսպես, 2015-ի օգոստոսին Կենտրոնական բանկը սկսեց նվազեցնել վերաֆինանսավորմանը դրույքը՝ 10,5 տոկոսից հասցնելով 6 տոկոսի։ 2017-ի փետրվարին 0,9 տոկոս դեֆլյացիա է արձանագրվել՝ ի տարբերություն 2016-ի փետրվարի 1,4 տոկոսի։ Արդյունքում 12 ամիս տեւած ինֆլյացիան բացասական եղավ՝ մինուս 0,2 տոկոս։

«Որպեսզի ինֆլյացիան վերադարձվի նպատակային՝ 4+/-1,5 տոկոս ցուցանիշին, պետության ֆինանսական քաղաքականությունը մի քիչ ավելի կոշտ կդառնա։ 2017-ին 12 ամիս ինֆլյացիա է սպասվում՝ 0,6 տոկոսով, 2018-ին՝ 2,2 տոկոսով (կանխատեսումը վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ), իսկ նպատակային մակարդակին պետք է հասնի միայն 2019-ի սկզբին։ Բարձրացումն աստիճանաբար կընթանա՝ շոկերից խուսափելու համար», - ասել է Վարդան Արամյանը։