Հայաստանի գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերը պետք է ավելի լայն օգտագործվեն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ հակակարկտային սարքավորումների արդյունավետության բարձրացման վերաբերյալ եւ քննարկել դրանց հնարավոր այլընտրանքները, այդ թվում՝ հակակարկտային ցանցերի կիրառման հանարավորությունը գյուղատնտեսական հողերի համար:
«Այստեղ անհրաժեշտ է փորձնական ծրագիր իրականացնել, իսկ դրա արդյունքներով ներդրողներին ցույց տալ շահավետ է արդյոք տեղում ցանցեր արտադրելը»,- հավելեց Կարապետյանը:




























