Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստիպված էր մասնավոր օդանավ վարձել՝ Մերձավոր Արեւելք դիվանագիտական այց կատարելու համար, քանի որ արքայազն Չարլզն առաջինն է ամրագրել կառավարության ղեկավարի պաշտոնական օդանավը, հայտնում է Independent-ը:
Ուելսի արքայազնի պաշտոնական նստավայրից հայտնել են, որ Չարլզը Մեյից առաջ է ամրագրել RAF Voyager A330-ը եւ այն օգտագործելու իրավունք ստացել: Պարբերականի տեղեկություններով՝ օդանավը, որի վերասարքավորման համար բրիտանացի հարկատուները 10 մլն ֆունտ սթերլինգ են վճարել, պետք է փող տնտեսեր պաշտոնական ուղեւորությունների համար մասնավոր օդանավեր չվարձելու միջոցով: Պարբերականը նշում է, որ արքայազն Չարլզը եւ Քորնուոլի դքսուհի Կամիլան 9-օրյա շրջագայություն են կատարելու Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ Ռումինիա. Տրանսիլվանիայում Չարլզը էկոֆերմա ունի:




























