Հնդկաստանը պատրաստ է ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցություններ սկսել Եվրասիական միության հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Փանքաջ Սարանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հույս ունենք եւ պատրաստ ենք սկսել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները։ Հունիսին Հնդկաստանը եւս նախատեսւոմ է դառնալ Շանհայան համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ»- ասել է դեսպանը։