«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է: Այս մաիսն NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանից: հովհաննես Հարությունյանի մեղադրանքին ավելացվել է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը (պատանդ վերցնելը):
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:




























