Թունիսի դատարանը բրիտանացի դիջեյին հեռակա դատապարտել է մեկ տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա գիշերային ակումբում միացրել է մուսուլմանական աղոթքի կոչի ռեմիքսը, հայտնում է BBC-ն։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Համմամեթ թունիսյան քաղաքի մոտ գտնվող գիշերային ակումբը փակվել, երբ այնտեղ ցուցադրել են տեսահոլովակ, որտեղ երեւում է, թե ինչպես է դիջեյը միացնում ավանդական մուսուլմանական աղոթքի կոչի պարային տարբերակը։
Dax J նիքով դիջեյին դատապարտել են վեց ամսվա ազատազրկման անվայել վարքագծի ու եւս վեց ամսվա ազատազրկման՝ հասարակական բարոյականությունը վիրավորելու համար։
Ընդ որում դատարանը չեղարկել է գիշերային ակումբի սեփականատիրոջը ու Orbit Festival փառատոնի կազմակերպչին առաջադրված մեղադրանքները, որտեղ հնչել էր ռեմիքսը։




























