Իտալիայում դատարանը որոշել է, որ փողոցում յուղոտ սննդի հոտի համար այսուհետ վարչական պատասխանատվություն է նախատեսվելու: Նշվում է, որ ամեն տարի տեղի դատարանները հարյուրավոր հայցեր են ստանում բանկիչներից, ովքեր դժգոհություն են հայտնում սննդի սուր հոտերից: Այդուհանդերձ, դատարանները չեն շտապում քննել այդ գործերը, եւ դրանք տարիներով կուտակվում են:
Նախօրեին դատարանը քննել է Մոնտեֆալկոնե փոքրիկ քաղաքի բնակիչներից ստացած հայցը, որոնք բողոքել են, թե այլեւս չեն դիմանում հարեւանի տնից իրենց հասնող յուղոտ սննդի հոտին: Մեղավոր ճանաչված տարեց զույգին սպասվում է 1.5 հազար եվրո տուգանք կամ մեկ ամսվա կալանք:
Դատարանի որոշման մեջ նշում է, որ առանձնահատուկ սուր հոտերը, որոնք շրջապատին թույլ չեն տալիս լիաթոք շնչել, այսուհետեւ համարվելու են «հոտառական անհանգստություն»:




























