Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են համացանցի որոշ էջեր այցելության հաճախականությունը եւ հանգել եզրակացության, որ հասարակությունն ավիաաղետների մասին հիշում է առավելագույնը 45 տարի, գրում է Oane-ը։

Անգլիացի եւ դանիացի մասնագետներն ուսումնասիրել են մարդկության հավաքական հիշողության աշխատանքի մեխանիզմը՝ վերլուծելով Wikipedia առցանց հանրագիտարանի համացանցային հարցումների քանակը։ Առցանց ընթերցողներն ամենաշատը հետաքրքրվել են ոչ այնքան վաղուց տեղի ունեցած ավիաաղետներով։ Նրանց համար կարեւոր էր, թե քանի մարդ է տուժել եւ քանիսը՝ մահացել։ 

Կարդալով ոչ այնքան վաղուց տեղի ունեցած ավիաաղետի մասին տեղեկությունը՝ մարդն ինքնաբերաբար հիշել ու ընթերցել է ավելի վաղ ավիաաղետների մասին հոդվածներ։ Սակայն ողբերգական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 45 տարի առաջ եւ ավելի, նրան բացառապես չեն հետաքրքրել։