Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Չունցին քաղաքում զբոսաշրջիկների համար ապակե հատակով դիտահրապարակ է բացվել, որն ունի աշխարհի ամենաերկար բարձակը, հաղորդում է «Սինխուա»-ն։
Այդ А-ակերպ կամուրջը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 200 մետր բարձրության վրա։ Դիտահրապարակ միաժամանակ կարող է դուրս գալ առավելագույնը 30 մարդ։
Եռօրյա արձակուրդների ժամանակ՝ Ցինմին տոնի կապակցությամբ, մոտ 10 հազար զբոսաշրջիկներ երկրի բոլոր անկյուններից ժամանել են այդ արտասովոր դիտահրապարակ։




























