Միջոցներ են ձեռնարկվում սիրական բանակի հակահրթիռային պաշտպանության համակարգերի ամրապնդման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Առաջիկայում սիրիական ենթակառույցների առավել զգայուն օբյեկտների պաշտպանության համար մոտ ժամանակներում համալիր միջոցառումներ կիրականացվեն՝ ամրապնդման ու Սիրիայի զինուժի ՀՀՊ համակարգերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով», - ասել է Կոնաշենկովը։
Նա նաեւ նշել է, որ ամերիկյան թեւավոր 59 հրիթռների կեսից քիչն է հասել սիրիական «Շայրաթ» ավիաբազային։ Ըստ Կոնաշենկովի՝ մինչեւ ավիաբազա հասել են 23 հրթիռներ, իսկ մյուս 36 հրթիռների անկման վայրն անհայտ է։
Սիրիայի ավիաբազային ամերիկյան հրթիռների հասցրած հարվածը նա «ցածր արդյունավետ» է անվանել։




























