Ռուսաստանը տեղեկացված է եղել Սիրիայում ԱՄՆ-ի ծրագրած հարվածների մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ոչ ոք չի զանգահարել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո՛, այդ տեղեկությունը ներկայացվել է: Տեղեկությունների փոխանակման գործող ուղիներով»,- ասել է Պեսկովը:
Նա չի մեկնաբանել հարցը, որ Ռուսաստանը մտածված կերպով չի խոցել ԱՄՆ-ի հրթիռները:




























