Մոսկվան կարծում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է դատապարտի ԱՄՆ-ի կողմից ագրեսիան, որը հարվածներ է հասցրել սիրիական ավիաբազայի ուղղությամբ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հաղորդել է, որ Ռուսաստանը ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ «քննարկելու այդ ագրեսիայի ակտից հետո ստեղծված իրադրությունը»:

«Անկասկած»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ագրեսիան դատապարտելու վերաբերյալ Կրեմլի ցանկության մասին հարցին: